չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրք ծանրորդը սադրել է Մ20 Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանին

Թուրք ծանրորդը սադրել է Մ20 Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանին

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճել է Գարիկ Կարապետյանը (96 կգ):

Մ20 մրցաշարում հայ ըմբիշը պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում: Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ զիջել էր Գարիկ Կարապետյանին:

Պարգևատրման արարողության ժամանակ Գարիկ Կարապետյանի և թուրք ծանրորդի միջև լարվածություն առաջացավ: Մեդալները ստանալու ժամանակ թուրք մարզիկն իր երկրի դրոշը պարզում էր առաջ և փորձում էր ծածկել Հայաստանի դրոշը:

Ինչպես փոխանցում է Vnews.am-ը՝ Հայաստանի հիմնի ժամանակ թուրք ծանրորդը հեռացավ պատվո հարթակից, սակայն քիչ անց վերադարձավ: Հետագայում թուրք մարզիկը հրաժարվեց սեղմել Գարիկի ձեռքը և առաջացավ հրմշտոց, որը հետագայում արագ կանխվեց:

  • Կիսվել: