շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծառուկյանը պետք է շատ ջանք գործադրի իմ դեմ մենամարտում. Բենեյլ Դարիուշ

Ծառուկյանը պետք է շատ ջանք գործադրի իմ դեմ մենամարտում. Բենեյլ Դարիուշ

UFC-ի մարտիկ Բենեյլ Դարիուշն անդրադարձել է Արման Ծառուկյանի հետ մենամարտին։ Ամերիկացին պատասխանել է նրանց, ովքեր ֆավորիտ են համարում հայ մարտիկին։

«Կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի շատ հարգեն իմ պայքարը։ Գամրոտի դեմ մենամարտից առաջ բոլորը մտածում էին, որ Մատեուշը կգերիշխի պառկած դիրքում ու կհասնի հաղթանակի։ Կարծում եմ՝ բոլորը շատ լավ տեսան, որ դա չի աշխատում։ Արմանը պետք է շատ ջանք գործադրի, որպեսզի գցի ինձ հատակին ու պահի այնտեղ»,- Դարիուշի խոսքերը մեջբերում է Shak MMA-ը։

UFC-ի թեթև քաշային կարգի մենամարտը կկայանա դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում։

27-ամյա Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 20 հաղթանակ։ Նախորդ մենամարտում հայ մարտիկը տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ 34-ամյա Բենեյլ Դարիուշը 28 մենամարտում ունի 22 հաղթանակ։

  • Կիսվել: