հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկեց 123 կգ, իսկ հրում վարժությունում հայ մարզիկը գլխավերևում պահեց 158 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Երկամարտի 281 կգ արդյունքով Մկրտչյանը միայն 5-րդն է: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը Ղազախստանի ներկայացուցիչ Երասլ Սաուլեբեկովն է` երկամարտի 305 կգ արդյունքով:

Ավելի վաղ 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 128, իսկ հրումում` 147 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

 

  • Կիսվել: