կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

Ծանրորդ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:

 Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը,  պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:

  • Կիսվել: