երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ 391 կգ։

Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ներ: Հրում վարժությունում նա 211 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։

Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց Կատարի ներկայացուցիչ Ֆարես Իբրահիմ Էլբախը(400 կգ (176 + 224)։

  • Կիսվել: