ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծանրորդ Անուշ Արշակյանը ծանրամարտի ԵԱ-ի B ենթախմբում 9-րդն է

Ծանրորդ Անուշ Արշակյանը ծանրամարտի ԵԱ-ի B ենթախմբում 9-րդն է

 Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Արշակյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 64 կգ քաշային կարգի B ենթախմբում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Պոկում վարժությունում Արշակյանը գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողը: Այնուհետև երկու անգամ չկարողացավ բարձրացնել 83 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Արշակյանը բարձրացրեց 104 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 108 կիլոգրամանոց ծանրաձողը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն երկու մեդալ է նվաճել։ Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Գոռ Սահակյանը՝ ոսկե։

  • Կիսվել: