ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

Ծանրորդը ոսկե մեդալի է արժանացել պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը: Հրումում Կարապետյանը բարձրացրել է 185 կգ-ն: Արդյունքում հայ ծանրորդը չորրորդ տեղն է զբաղեցրել` երկամարտի 345 կգ արդյունքով:

  • Կիսվել: