չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի հավաքականը կունի երկու ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Մրցահարթակ դուրս կգան 69 կգ քաշային Նատալյա Սարգսյանը (ելույթը՝ ժամը 14:00-ին) և Մ-15 տարեկանների պայքարում հանդես եկող +69 կգ քաշային Նարե Առաքելյանը (ելույթը՝ ժամը 16:00-ին):

Հիշեցնենք, որ պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքին կարող եք հետևել այս ՀՂՄԱՄԲ:

  • Կիսվել: