կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ծանրամարտի Հայաստանի հավաքականների նախնական կազմերը՝ ԵԱ-ի համար

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների նախնական կազմերը՝ ԵԱ-ի համար

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է թիմերի նախնական հայտերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

Նախնական հայտեր են ստացվել 42 երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից (6 մարզիկ) և Թուրքիայից (26 մարզիկ): Նրանց, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների հայտերը դեռևս պետք է հաստատվեն Միջազգային Օլիմպիական կոմիտեի և ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար, կանցկացվի ապրիլի 15-23-ը մարզահամերգային համալիրում:

 

  • Կիսվել: