կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունում լավագույնը Ռումինիայի հավաքականն է

Ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունում լավագույնը Ռումինիայի հավաքականն է

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը կրկին հաջող հանդես եկան Ռումինիայի ներկայացուցիչները: Նրանք վաստակեցին 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ի դեպ, 49 կգ քաշային Միհաելա Կամբեին երկամարտում սահմանել է Եվրոպայի նոր ռեկորդ՝ 198 կգ:

Մեդալների ընդհանուր հաշվարկով Ռումինիայի հավաքականն արդեն վաստակել է 11 մեդալ, որից 6-ն ոսկի: Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 6, երրորդում՝ Թուրքիան՝ 5: Հայաստանն երկու օրվա մրցումներից հետո ունի 3 բրոնզե մեդալ և այժմ Իսպանիայի հետ բաժանում է 7-րդ տեղը:

Այսօր պայքարի մեջ կմտնեն 59 կգ քաշային կանայք և 67 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգա Գոռ Սահակյանը:

  • Կիսվել: