շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի տարածման պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Նշենք, որ  առաջնությունը պետք է անցկացվեր ապրիլի 13-21-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որտեղ պետք է ընտրվեր ֆեդերացիայի նոր նախագահը,  նույնպես հետաձգվել է։  Այն կկայանա հունիսի 11-ին։

Տեղեկացնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով  մինչև ապրիլի 10-ը մայրաքաղաքում արգելվելու են այն մասսայական միջոցառումները, որոնց ժամանակ կարող են հավաքվել 5000 և ավելի հանդիսական: 

  • Կիսվել: