հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը բացառիկ իրադարձություն է․ Արայիկ Հարությունյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը բացառիկ իրադարձություն է․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների
նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը համարում է 2023 թվականի բացառիկ իրադարձություն:

«2023 թվականին ամենակարևոր հանրային իրադարձություններից մեկը լինելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ: Հայաստան են գալու Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` նմանատիպ մրցաշարերը բարձրացնում են Հայաստանի վարկը սպորտային աշխարհում և ոչ միայն: «Նմանատիպ մրցաշարեր ընդունելու հայտերը ներկայացնելիս՝ մենք ֆեդերացիաներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձող ենք սահմանելու: Դա արել ենք նախորդ տարի` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության դեպքում»,-ասաց նա:

  • Կիսվել: