երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդների ցույց տված արդյունքների գնահատականն ամենաբարձրն է. Ծառուկյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդների ցույց տված արդյունքների գնահատականն ամենաբարձրն է. Ծառուկյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ծանրորդների ցույց տված արդյունքների գնահատականն ամենաբարձրն է: Մեր մարզիկներն անում են ամեն ինչ, որպեսզի մեր ազգին ուրախացնեն, ժողովրդին հաղթանակ պարգեւեն եւ մեր ազգի պատիվը բարձր պահեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը Մարզահամերգային համալիրում հետեւում էր 102 կգ քաշային կարգի պայքարին: 

՛՛Այս տարիների ընթացքում ամեն ինչ արված է, որ հայկական սպորտը ճիշտ հիմքերի վրա դրված լինի: Այսօր Հայաստանում ծանրամարտը, բռնցքամարտը, մարմնամարզությունը, հրաձգությունը բարձունքում են, հաղթանակներ են պարգեւում մեր ազգին եւ դեռ պարգեւելու են ու ավելի մեծ ճանաչում բերելու մեր երկրին՛՛,-ասաց Ծառուկյանը:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց չեմպիոնին:

 

  • Կիսվել: