շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ են մտնում Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջինը պայքարի մեջ են մտնում Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի կանանց հավաքականն ունի երկու ներկայացուցիչ:

55 կգ քաշային կարգում կմրցեն Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Ալեքսանդրա Գրիգորյանը միայն 6-րդն էր:

  • Կիսվել: