շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը (ուղիղ եթեր

Մրցումները կմեկնարկեն ապրիլի 15-ին եւ կավարտվեն ապրիլի 23-ին։ Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմերով՝ 20 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությյանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը (96 կգ),  Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ կանանց հավաքականի կազմում ընգրկվել են՝ Իզաբելա Յայլյան եւ Ալեքսանդրա Գրիգրոյան (55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Տաթեւ Հակոբյան եւ Էմմա Պողոսյան (76 կգ), Աննա Ամրոյան եւ Լիանա Գյուրջյան (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան եւ Մարգարիտա Առաքելյան (87կգ) եւ Ջուլիետա Ավանեսյան (+87):

Ապրիլի 16, 17:30

Իզաբելլա Յայլյան, 55 կգ (նախնական հայտը երկամարտում 205 կգ)

Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ (նախնական հայտ՝ 190 կգ)

Ապրիլի 17, 20:00

Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 320 կգ)

Ապրիլի 18, 11:30

Անուշ Արակյան, 64 կգ B խումբ (նախնական հայտ՝ 200 կգ)

Ապրիլի 19, 20:00

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Ապրիլի 20, 17:30

Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 370 կգ)

20:00

Տաթեւ Հակոբյան, 76 կգ (նախնական հայտ՝ 235 կգ) 

Էմմա Պողոսյան, 76 կգ (նախնական հայտ՝ 225 կգ)

Ապրիլի 21,  09:00

Աննա Ամրոյան,  81 կգ, B խումբ (նախնական հայտ՝ 210 կգ)

17:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ (նախնական հայտ՝ 230 կգ)

20:00

Արա Աղանյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ) 

Ապրիլի 22, 15:00

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

17:30

Սամվել Գասպարյան, 109 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Պետրոս Պետրոսյան, 109 կգ (նախնական հայտ՝ 390 կգ)

20:00

Մարգարիտա Առաքելյան, 87 կգ (նախնական հայտ՝ 205 կգ)

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 240 կգ)

Ապրիլի 23 , 13:30

Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ (նախնական հայտ՝ 220 կգ)

16:00

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 435 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: