հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծանրամարտի ԵԱ մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Ծանրամարտի ԵԱ մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: 

 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 կգկանայք և 102 կգ, 109 կգ տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչներից 15:00-ին պայքարի մեջ կմտնի 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:

Ժամը 17:30-ին 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը կմրցեն իրենցբարձր կարգը հաստատելու Եվրոպայում:

Իսկ 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգքաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշումՏաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: ԱննաԱմրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձելէ Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշումծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր:

  • Կիսվել: