հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ․ Վարազդատ Լալայանը՝  պոկում վարժության փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ․ Վարազդատ Լալայանը՝ պոկում վարժության փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց գերծանր քաշայինների պոկում վարժությունը:

+109 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտ, կրկնակի օլիմպիական չեմպինո, 6-ակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, վրացի լաշա Տալախաձեն պոկում վարժությունից հետո 222 կգ արդյունքով առաջատարն է:

Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը 212 կգ արդյունքով երկրորդն է: 

Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ արդյունքով ցույց տվեց 3-րդ տեղի արդյունք:

Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 205 կգ: Երկրորդ մոտեցմանը պոկեց 212 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրած 218 կգ-ը ձախողեց:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջող կատարեց առաջին երկու մոտեցումները: Մախ պոկեց 190 կգ, ապա 195 կգ: Փաշիկ Ալավերդյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 200 կգ, բայց Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց:

Պոկում վարժությունից հետո 4 ծանրորդ լքել է պայքարը: Վարժության մեկնարկում պայքարից հրաժարվեցին Հոլանդիայի ներկայացուցիչ Էնզո Քոֆի Կուվորգեն եւ Սերբիայի ներկայացուցիչ Տամաս Կաջոցին: Իսրայելի եւ Չեխիայի  ներկայացուցիչները զրո ստացան:

  • Կիսվել: