շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ արծաթե, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ արծաթե, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել: Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն էլ երկամարտի արդյունքներով արժանացել է բրոնզե մեդալին՝ 394 կգ արդյունքով (182 + 212):

Պոկում վարժությունում Կարապետյանը փոքր ոսկե մեդալակիր է դարձել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, Կարապետյանը՝ 5-րդն է:

  • Կիսվել: