ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ-ն խորհրդանշում է, որ մեր երկիրը պատրաստ է բարձրացնել մեր առջեւ դրված ծանրությունները. Փաշինյան

Ծանրամարտի ԵԱ-ն խորհրդանշում է, որ մեր երկիրը պատրաստ է բարձրացնել մեր առջեւ դրված ծանրությունները. Փաշինյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլեւ բարձրացնել ճակատագրի եւ պատմության կողմից մեր առջեւ դրված ծանրությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային՝ Հայաստանին առաջնությունը հյուրընկալելու հնարավորություն ընձեռելու համար՝ ընդգծելով, որ նման առաջնության երկիրը սպասել է շուրջ 40 տարի:

«1980-ականներին այս մարզահամերգային հոյակերտ համալիրը կառուցվում էր եվրոպական եւ համաշխարհային մրցաշարեր հյուրընկալելու սպասումով: Ցավոք, ահա այսպիսի երկար ժամանակ տեւեց մինչեւ Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետեւ այս առաջնությունն տեղի է ունենում ինքնիշխան, անկախ հանրապետության հովանու եւ դրոշի ներքո: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը խորն է, եւ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առեւերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլեւ բարձրացնել ճակատագրի եւ պատմության կողմից մեր առջեւ դրված ծանրությունները»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: