ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը 8-րդն է պոկում վարժությունից հետո

Ծանրամարտի ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը 8-րդն է պոկում վարժությունից հետո

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը հանդես է եկել 87+ կգ քաշայինների պոկում վարժությունում և հաջող կատարելով միայն առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահել է 95 կգ կշռող ծանրաձողը:

Երրորդ մոտեցման համար Ավանեսյանը 97 կգ էր պատվիրել, սակայն չի կարողացել այն հաջող կատարել:

Պոկում վարժությունից հետո Ավանեսյանը 8-րդ տեղում է:

Այս քաշային կարգում փոքր ոսկե մեդալին արժանացել է Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ 117 կգ արդյունքով, երկրորդ տեղը զբաղեցրել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ 111 կգ արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է Մելիկե Գյունալը Թուրքիայից՝ 110 կգ:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Ավանեսյանը 110 կգ նախնական պատվեր է կատարել:

  • Կիսվել: