հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Հովհաննիսյանը՝ փոքր ոսկե, Աղանյանը՝ փոքր բրոնզե մեդալ նվաճեցին պոկումում

Ծանրամարտի ԵԱ. Հովհաննիսյանը՝ փոքր ոսկե, Աղանյանը՝ փոքր բրոնզե մեդալ նվաճեցին պոկումում

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պոկում վարժությունից հետո Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 165 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 170 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 172 կգ կշռող ծանրաձողերը:
 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արա Աղանյանն այս վարժության արդյունքում ապահովել է փոքր բրոնզե մեդալ՝ 165 կգ արդյունքով:

Արդեն մեկնարկել է հրում վարժությունը: Հայ ծանրորդները նախնական 205 կգ են պատվիրել:

  • Կիսվել: