ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ․ 7-րդ օրը Հայաստանն ունի 4 մասնակից

Ծանրամարտի ԵԱ․ 7-րդ օրը Հայաստանն ունի 4 մասնակից

Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 4 մասնակից:

Արդեն մեկնարկել է կանանց 81 կգ քաշայինների  B խմբի պայքարը։  Հայաստանը ներկայացնում է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը:

81 կգ քաշայինների A խմբում տիտղոսի համար կպայքարի 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն Լիանա Գյուրջյանը

Նա հայտավորվել է երկամարտի 230 կգ նախնական պատվերով: Լիանա Գյուրջյանի հետ տիտղոսի համար կպայքարեն նաեւ երկու թուրք ծանրորդներ Սարա Ենիգուն՝ նախնական հայտը 233 կգ եւ 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դիլարա Նարինը՝ 240 կգ նախնական հայտով:

Կանանց 81 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 17:30-ին: 

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց 96 կգ քաշայիններ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը եւ փոխչեմպիոն Արա Աղանյանը: Երկու ծանրորդներն էլ հայտավորվել են երկամարտի ամենաբարձր 380 կգ պատվերով: Նույնքան է հայտավորվել նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմադուչենը: Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 9 ծանրորդ:

Տղամարդկանց 96 կգ A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին:

  • Կիսվել: