ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծաղկաձորում մեկնարկեց շախմատի 10 միլիոնանոց միջազգային մրցաշար

Ծաղկաձորում մեկնարկեց շախմատի 10 միլիոնանոց միջազգային մրցաշար

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկեց «Chess Mood» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարը։

Ինչպես նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, այն անցկացվում է երկու խմբով, շվեյցարական մրցակարգով, ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Մրցաշարին մասնակցում են 10 երկրների ավելի քան 200 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 25 գրոսմայստեր և 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային հիմնադրամը 10․250․000 դրամ է։

Այսօր անցկացվող առաջին տուրի կենտրոնական պարտիայում միմյանց հետ հանդիպում են գրոսմայստերներ Վահե Բաղդասարյանն ու հնդիկ Ս․Լ․ Նարայանան։

Մրցաշարը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։

  • Կիսվել: