կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան առաջին համակարգը

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան առաջին համակարգը

 Հայաստանի դահուկային սպորտի լավագույն ավանդույթները, անկախ եղանակային պայմաններից, կվերականգնվեն։ Էքստրիմի սիրահարներն այլևս տեղումների չեն սպասի։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում գործարկվելու է արհեստական ձյան առաջին համակարգը:
 
«Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանանք Ծաղկաձոր համայնքում նվազագույնը 6 ամիս ապահովել ձյան առկայությունը», - տեղեկացրեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
 
ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր է կնքել աշխարհահռչակ «Sherpa» ընկերության հետ: Ծաղկաձորում այս նախագծից սպասելիքները մեծ են, արդեն վստահ են՝ զբոսաշրջությունն առավել մեծ ակտիվությամբ կզարգանա։
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

  • Կիսվել: