երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տոտենհեմը» 50 միլիոն եվրո վճարեց հոլանդացի պաշտպանի համար

«Տոտենհեմը» 50 միլիոն եվրո վճարեց հոլանդացի պաշտպանի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» գերմանական «Վոլֆսբուրգից» ձեռք բերել 22-ամյա հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենին։ Տրանսֆերի գումարը կազմել է 50 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Միկի վան դե Վենը հանդես  կգա 37 համարի խաղաշապիկով։

Գերմանիայի անցած առաջնությունում Միկի վան դե Վենը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

  • Կիսվել: