երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 «Թոփ»` բոլոր իմաստներով․ Թիկնիզյանը՝ Սևիկյանի մասին

«Թոփ»` բոլոր իմաստներով․ Թիկնիզյանը՝ Սևիկյանի մասին

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կիսվել է իր կարծիքով Էդգար Սևիկյանի մասին.

«ՌՊԼ-ի խաղացողներից ո՞վ է աչքի ընկել մրցաշրջանի առաջին հատվածում։ Շատ ֆուտբոլիստներ: Կառանձնացնեմ Կասիերային. նա 14 գոլ է խփել, լավ մարզավիճակում է և վերելք է ապրում: Գավաթի խմբային փուլում Վանյա Սերգեևը խփել է հինգ գոլ։

Իմ թիմից… Ես մի քիչ շփոթված եմ, դժվար է այդպես պատասխանել։ Բոլոր տղաներն էլ իրենց լավ դրսևորեցին, շատ հանդիպումներում բնավորություն ցույց տվեցինք։ Ինձ համար ընկերներս լավագույնն են ֆուտբոլային և մարդկային հարաբերություններում։

Սևիկյանին կարող եմ բնութագրել մեկ բառով՝ «թոփ»` բոլոր իմաստներով»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

  • Կիսվել: