ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թող իմ անունը քիչ տան․ ՀՖՖ նախկին նախագահը՝ Խորեն Հովհաննիսյանին և Արկադի Անդրեասյանին

Թող իմ անունը քիչ տան․ ՀՖՖ նախկին նախագահը՝ Խորեն Հովհաննիսյանին և Արկադի Անդրեասյանին

Խորեն Հովհաննիսյանն ու Արկադի Անդրեասյանը լեգենդար մարդիկ են՝ իրենց լավ ու վատ կողմերով: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Խորեն Հովհաննսիյանն այլ թեմա է, խոստանում եմ, որ մի օր կխոսեմ այդ մասին, սակայն այսօր դա չեմ անի, վատ բան չեմ խոսի նրա հասցեին, քանի որ նա ՀՖՖ նախագի թեկնածու է: Բացի դրանից, նրանք մեր ֆուտբոլի լեգենդներն են: Ես նրանց խորհուրդ կտամ, որ իմ անունը քիչ տան: Նրանք մոռանում են, թե ես ով եմ ու որտեղ եմ աշխատել: Սովետական Միության ՖՖ-ի արխիվներն իմ տանն են: Այդ արխիվում ամեն ինչ կա: Ես այն երբեք չեմ հրապարակել ու չեմ անի դա: Այնտեղ ամեն ինչ գրված է, թե ինչ է արել տվյալ ֆուտբոլիստը, ինչ վատ ու լավ արարքներ է արել: Ես դա չեմ հրապարակի, քոնի որ սերունդներին երկուսի անունն էլ պետք է: խորհուրդ կտամ նրանց հեռու մնալ ինձանից: Բայց ասեմ, որ ես նրանց համարում եմ լեգենդներ»,-ասել է նա:

Հայրապետյանը քննադատել է Անդրեասյանին, ով խոսել է Խորեն Հովհաննիսյանի մասին, քանի որ դա հակաքարոզչություն է, նա դա կարող է անել դեկտեմբերի 23-ից հետո:

  • Կիսվել: