կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թող հաղթի ուժեղագույնը․ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը (տեսանյութ)

Թող հաղթի ուժեղագույնը․ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը։ Նա պատվավոր հյուրերի թվում էր։

ՀԱՕԿ նախագահն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և հաջողություն մաղթել մարզիկներին։

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ 70-ից ավել երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությամբ։

Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին և թող հաղթի ուժեղագույնը:

Աստված պահապան մեզ բոլորիս», - տեսանյութին կից գրել է Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

  • Կիսվել: