շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիտեն Բրազիլիայի պարտությունից հետո հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից

Տիտեն Բրազիլիայի պարտությունից հետո հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտնել է , որ հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Խորվաթիային պարտվելուց հետո։ Այս մասին հայտնում է TNT Sports-ը։ Տիտեի հետ միասին Բրազիլիան երկու անգամ հասել է մինչ քառորդ եզրափակիչ աշխարհի առաջնությունում։ 

Այսօր Պենտակամպեոնները քառորդ եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեցին խորվաթներին: Իսկ 2018 թվականին քառորդ եզրափակիչում զիջել են Բելգիայի հավաքականին։ 

Բրազիլացիները պարտվել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի իրենց վերջին վեց խաղերում եվրոպական թիմերին 2002 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիային հաղթելուց հետո:

  • Կիսվել: