շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարապետյան-Սենեկալ զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Կարապետյան-Սենեկալ զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր:

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը:

Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

  • Կիսվել: