երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տիկնիզյանը «Ռեալ Սոսյեդադի» շորթ-լիստում է հայտնվել. գործակալ

Տիկնիզյանը «Ռեալ Սոսյեդադի» շորթ-լիստում է հայտնվել. գործակալ

Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը, «Спорт-Экспресс»-ին տված մեկնաբանության մեջ արձագանքել է այն լուրին, որ ֆուտբոլիստը հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» շորթ-լիստում:

«Ռեալ Սոսյեդադ»-ից դեռ ոչ ոք մեզ վրա դուրս չի եկել։ Հայտնի է, որ Նաիրը նրանց շորթ-լիստում է»,- ասել է Կլյուևը:

Անցած մրցաշրջանում 24-ամյա հայ պաշտպանը բոլոր մրցաշարերում 37 հանդիպում է անցկացրել «երկաթուղայինների» կազմում, խփել է 5 գոլ և աչքի ընկել 5 արդյունավետ փոխանցմամբ:

2023 թվականի մարտից ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։ Transfermarkt-ը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

  • Կիսվել: