ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թիկնիզյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները

Թիկնիզյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքները

Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է 2025/26 մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանության արդյունքները։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

 

«Կարծում եմ՝ մենք արժանի մրցակիցներ ունենք։ Ինձ համար սա մեծ մոտիվացիա է։ Իհարկե, բոլորիս համար ցավալի է, որ չկարողացանք հասնել Չեմպիոնների լիգա, և հենց այդ պատճառով էլ մենք պարտականություն ունենք մեր երկրպագուների առաջ։ Հույս ունեմ, որ կարողանանք լավ արդյունք ցույց տալ և ուրախացնել մեր երկրպագուներին»,- ասել է Թիկնիզյանը sportal.blic-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում բելգրադյան ակումբը կմրցի «Լիլի», «Պորտուի», «Սելտիկի», «Բրագայի», ՖԿՍԲ-ի, «Շտուրմի», «Սելտայի» և «Մալմյոյի» դեմ։

  • Կիսվել: