կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է լուրջ վնասվածքից

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է լուրջ վնասվածքից

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է լուրջ վնասվածքից, բուժզննման արդյունքում հայտնաբերվել է ազդրի հետին հատվածի մկանների թեթև վնասվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Թիկնիզյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքը: Առայժմ նա կմարզվի անհատական ​​ծրագրով, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա խաղադաշտ»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

24-ամյա Թիկնիզյանը վնասվածք էր ստացել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում։ Երրորդ րոպեին Թիկնիզյանը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ 58-րդ րոպեին հարկադրված փոխարինվել էր:

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: