շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թիկնիզյանը Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

Թիկնիզյանը Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ առաջին խաղի (1։0) լավագույն ֆուտբոլիստը՝ երկրպագուների վարկածով։

Սերբական ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թիկնիզյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս խաղում 26-ամյա խաղացողը նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում։

  • Կիսվել: