ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ են մտնում E, F, G, H խմբերը

Չեմպիոնների լիգայում պայքարի մեջ են մտնում E, F, G, H խմբերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի երրորդ տուրի հանդիպումները:

E խմբում «Ֆեյենորդ»-ը կխաղա «Լացիո»-ի հետ, իսկ «Սելթիկ»-ը` Մադրիդի «Ատլետիկո»-ի:
 
 F խմբում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Միլան»-ը, իսկ «Նյուքասլ»-ը կընդունի Դորտմունդի «Բորւսիա»-ին:
 
G խմբում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթի»-ն ուժերը կչափի «Յանգ Բոյս»-ի հետ: «Լայպցիգ»-ն էլ կմրցի «Ցրվենա Զվեզդա»-ի հետ:
 
Եվ H խմբում «Անտվերպեն»-ը տանը ընդունում է «Պորտու»-ին, «Բարսելոնա»-ն` Դոնեցկի «Շախտյոր»-ին:
 
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հիմնական հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

  • Կիսվել: