շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվի»՝ խոշոր հաշվով հաղթանակին

Տիկնիզյանի դուբլը նպաստել է «Լոկոմոտիվի»՝ խոշոր հաշվով հաղթանակին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը երրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:

24-ամյա ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի արտագնա խաղում (4-1)՝ աչքի ընկնելով 60-րդ և 89-րդ րոպեներին:

Ավելի վաղ հայ պաշտպանը գոլ էր խփել Կազանի «Ռուբինին» և Եկատերինբուրգի «Ուրալին»:

  • Կիսվել: