կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկում են Հայաստանի շախմատի առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկում են Հայաստանի շախմատի առաջնությունները

Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին կմեկնարկեն  Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:

շՀայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:

Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը:

Առաջնության բացման և վիճակահանության արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին:

  • Կիսվել: