չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տիգրան Եսայանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Տիգրան Եսայանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Եսայանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 51-ամյա մասնագետը խաղացել է «Արարատում»։

Որպես մարզիչ Եսայանը նախկինում աշխատել է «Արարատում», «Կոտայքում», «Արցախում», «Ուրարտուում», «Գանձասարում», «Ալաշկերտում» և «Նոայում»։

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Ռաֆայել Նազարյանը։ Ակումբը նրա գլխավորությամբ չէր անցկացրել պաշտոնական հանդիպում։

  • Կիսվել: