երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ Սլովանը հաղթեց Սկալիցային

Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ Սլովանը հաղթեց Սկալիցային

Սլովակիայի առաջնության 14-րդ տուրում «Սլովանը» 1։0 հաշվով հաղթեց «Սկալիցային»։ Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը՝ աչքի ընկնելով 84-րդ րոպեին։

57-րդ րոպեից խաղում էին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվել էր Մարկո Տոլիչը։

Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

  • Կիսվել: