հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թեթև աթլետիկայի ամերիկացի մարզուհին ՀՀ անձնագիր է ստացել՝ մեր երկիրն Օլիմպիադայում ներկայացնելու համար

Թեթև աթլետիկայի ամերիկացի մարզուհին ՀՀ անձնագիր է ստացել՝ մեր երկիրն Օլիմպիադայում ներկայացնելու համար

Ամերկուհի, հայկական ծագմամբ՝ թեթև աթլետիկայի մարզուհի Էլիսոն Հալվերսոնը ՀՀ անձնագիր է ստացել: Այդ մասին մարզուհին հայտնել է Ինստագրամի իր էջում:

Նա լուսանկար է հրապարել Երևանի օլիմպիական կոմտեի շենքի մոտ՝ ամերիկյան ու հայկական անձնագրերը ձեռքին, որին կից գրել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալն իր կյանքում ամենահպարտ իրադարձություններից մեկն է:

Մարզուհին գրել է, որ իր նախնիները Ցեղասպանությունից մազապուրծ են եղել՝ ապաստանելով Էլիս կղզում:

«Առանց իմ նախնիների զոհողությունների ու քաջության ես այստեղ չէի լինի: Ես սիրահարվել եմ այս զարմանալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին և սպասում եմ, թե ինչ ապագա կունենամ ՀՀ-ում»,-գրել է Հալվերսոնը:

Նշենք, որ մարզուհին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր դեռ 2019-ին, նա ցանկանում է Հայաստանը  ներկայացնել 2020-ի Օլիմպիական խաղերին Տոկիոյում:

  • Կիսվել: