երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը՝ դեկտեմբերի 21-ին

«Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը՝ դեկտեմբերի 21-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը:

«Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ։

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ից, իսկ մարզիչների քվեարկությունը՝ 16:00-ից: Քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով», - հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք՝ մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Աղաջանյան Արամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Ամոյան Մալխաս – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Անդրեասյան Արման – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Ավանեսյան Արման – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Բաչկով Հովհաննես – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Գրիգորյան Դավիթ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Գրիգորյան Վահրամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Գրիգորյան Վարսիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Դավթյան Արթուր – 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,

Թևանյան Վազգեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Լալայան Վարազդատ – 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,

Հարությունյան Արսեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Մանասյան Նարեկ – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Շատվերյան Բորիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության՝ բրոնզե մեդալակիր,

Չալյան Վահագն – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Պողոսյան Ավետիք – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Սահակյան Գոռ – 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վարդանյան Սարգիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վարդանյան Վաչիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: