շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Սուրեն Կատվալյանը՝ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Սուրեն Կատվալյանը՝ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը (65 կգ) դարձել է Սերբիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը պարտվել է անգլիացի Յաշուա Ֆլեմինգին ու բավարարվել բրոնզե մեդալով: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, մենամարտն անցել է կողմնակալ մրցավարության պայմաններում:

«Սուրեն Կատվալյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտեց բրոնզե մեդալով` թեև արժանի էր առաջ շարժվելուն։ Կիսաեզրափակիչում անգլիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում նա 3։2 հաշվով հաղթել է առաջին և երկրորդ ռաունդներում։ Նույն հաշվով 3-րդ ռաունդում հաղթել է անգլիացի մարզիկը։ Մրցավարական աճպարարության շնորհիվ անգլացին 3։2 հաշվով հաղթել է նաև մենամարտը»,- նշված է ՀԲՖ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: