երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալնվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալնվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց։
89 կգ քաշայինների պայքարում նա պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց երկամարտի 341 կգ արդյունքով (150+191):
 
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 150 կգ և արժանացավ փոքր արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում նա փոքր ոսկի նվաճեց 191 կգ արդյունքով:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում:

  • Կիսվել: