կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուպերհամակարգիչը որոշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներին

Սուպերհամակարգիչը որոշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներին

Opta վիճակագրական պորտալը ներկայացրել է տվյալներ սուպերհամակարգչից, որը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ։

Մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթին» սուպերհամակարգչի վարկածով ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ֆավորիտն է։ Անգլիական ակումբի` եվրոպական տիտղոսը պաշտպանելու շանսերը գնահատվում են 31,14%:

Ֆավորիտների ցուցակի երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որի շանսերը գնահատվում են 14,37%:

Հիշեցնենք, որ փետրվարին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։

  • Կիսվել: