չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ստիպված ենք այլ տարբերակներ դիտարկել. Փյունիկը՝ եվրագավաթային խաղերի անցկացման վայրի մասին

Ստիպված ենք այլ տարբերակներ դիտարկել. Փյունիկը՝ եվրագավաթային խաղերի անցկացման վայրի մասին

«Դիմել ենք, սպասում ենք պատասխանի ՀՖՖ-ից, բայց մինչև չեմպիոնությունը, մենք նամակ ենք ստացել Ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ չեմպիոնության պարագայում մեզ կտրամադրվի Արմավիրի դաշտը կամ Գյումրու քաղաքային ստադիոնը, սակայն հիմա մենք պայքարում ենք ու գործի ենք դրել մեր բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի չեմպիոնին տրամադրվի «Հանրապետական» մարզադաշտը ու իհարկե, մարզումային դաշտ, քանի որ նախապատրաստական պայմաններ ունենալը ոչ պակաս կենսական է»,- այս մասին եվրագավաթային խաղերը Թբիլիսիում անցկացնելու վերաբերյալ ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Փյունիկից»:

«Այս պահին մենք ստորագրված պայմանագիր ունենք «Դինամո Թբիլիսիի» հետ՝ մարզադաշտի տրամադրման հարցով, որը ուղարկվել է ՈւԵՖԱ, բայց դեռևս պատասխան չունենք:

Սակայն մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանում խաղանք, բայց մտքում ունենալով ՀՖՖ-ից մերժվելու տարբերակը, ստիպված ենք, ուղղակի՝ պարտադրված այլ տարբերակներ դիտարկել: Ակումբը լուրջ նպատակներով է մոտենում եվրագավաթային այս մրցաշրջանին»,-ասված է «Փյունիկի» հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: