շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում Մուայ Թայի առաջնություն է անցկացվել

Ստեփանակերտում Մուայ Թայի առաջնություն է անցկացվել

Երեկ՝ ապրիլի 16-ին, մայրաքաղաքի համար 6 դպրոցում կայացել է Մուայ Թայ  մարզաձեւից Արցախի  2023 թվականի առաջնությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` առաջնությունը մեկնարկել է  Արցախի Հանրապետության  օրհներգով։

Нет описания.
Արցախի Մուայ Թայի ֆեդերացիայի հիմնադիր, գլխավոր մրցավար Գարեգին Աղաբալյանի խոսքով` հետպատերազմյան ժամանակահատվածում   մենապայքարային մարզաձեւերի զարգացման  եւ երեխաների մոտ դրանց նկատմամբ հետաքրքրության  աճի  միտումներ են արձանագրվել։

Нет описания.Нет описания.
«Շրջափակման պատճառով մարզիկները չեն կարողանում մասնակցել Հայաստանում կազմակերպվող մրցաշարերին, ուստի որոշել ենք նրանց այդպիսի հնարավորություն ընձեռել Արցախում։  Մեր մարզիկների պատրաստվածության մակարդակը բավականին լավ է»,- ասել է Գ. Աղաբալյանը:
Առաջնությանը տարբեր քաշային կարգերով մասնակցել է  110 մարզիկ` սկսած 7 տարեկանից։
Մարզիկ Կարեն Ասրյանը, ով  75 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղն է գրավել, մեր, հետ զրույցում կարեւորել է նման առաջնությունների ու մրցաշարերի կազմակերպումը։
Нет описания.
«Քանի, որ շրջափակման պատճառով հնարավորություն չունենք մասնակցելու ՀՀ մրցույթների, այսպիսի առաջնությունները հնարավորություն են տալիս հետաքրքրություն ու աշխուժություն մտցնել մեր մարզական կյանքում»,- նշել  է մարզիկը` հավաստիացնելով,որչնայած ներկա խնդիրներին,  մարզումները շարունակում են   բնականոն հունով։  

Нет описания.
Առաջնության  հաղթողներն արժանացել են  պատվոգրերի, մեդալների ու դրամական պարգևների։
Հատուկ շնորհակալագրեր են հանձնվել առաջնության հովանավորներին ու աջակիցներին։

  • Կիսվել: