երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Սպերցյանը վնասվածք է ստացել

Սպերցյանը վնասվածք է ստացել

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում ստացած վնասվածքից հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը, գրում է armsport.am-ը:

Կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Կռիլյա Սովետովի» պաշտպանի հետ բախման ժամանակ և չի կարողացել շարունակել հանդիպումը։

«Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:

Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

 

  • Կիսվել: