կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սպերցյանը կարող է տեղափոխվել Ռեալ կամ Մանչեսթեր Սիթի․ Օլիչ

Սպերցյանը կարող է տեղափոխվել Ռեալ կամ Մանչեսթեր Սիթի․ Օլիչ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։ Նա այս մասին ասել է Metaratings.ru-ին տված հարցազրույցում․

«Ես կարծում եմ՝ այո: Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է ՌՊԼ-ում, խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ նա կարող է թոփ ակումբներ գնալ»,- նշել է Օլիչը։

  • Կիսվել: