երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռոստովի դեմ ընկերական խաղում

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Ռոստովի դեմ ընկերական խաղում

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Ռոստովի» դեմ ընկերական խաղում բավականին խորամանկ գոլի հեղինակ է դարձել, գրում է armsport.am-ը:

65-րդ րոպեին Սպերցյանն օրիգինալ կերպով է իրացրել տուգանային հարվածը՝ գնդակը «պատ» կազմած ֆուտբոլիստների ոտքերի տակով ուղարկելով դարպասը՝ նրանց ցատկի ժամանակ։

Ընկերական խաղն ավարտվել է «Կրասնոդարի»՝ 3:2 հաշվով կամային հաղթանակով:

Սպերցյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել է 90+3-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը փոխարինման է մտել հանդիպման 68-րդ րոպեին: «Ռոստովի» կազմում էլ խաղի 62-րդ րոպեին խաղադաշտ է մտել Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 30 խաղում վաստակելով 56 միավոր։ «Ռոստովը» վաստակել է 43 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը:

 

  • Կիսվել: