չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սպերցյանը բարձր է գնահատել Տիկնիզյանի նորամուտը Հայաստանի հավաքականում

Սպերցյանը բարձր է գնահատել Տիկնիզյանի նորամուտը Հայաստանի հավաքականում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ուժեղացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել 2023 թվականին՝ ազգային հավաքականում հանդես գալու համար։ Նախկինում նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում (մինչև 21 տարեկան)։ Պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Թուրքիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում։

«Նաիրն անմիջապես հարմարվեց ազգային թիմին։ Ես ու նա միասին թռանք Հայաստան՝ շատ լավ տղա է, լավ ֆուտբոլիստ է։ Նրան թիմ ընդունեցին որպես յուրային։ Նա ուժեղացրեց թիմը»,- ասել է Սպերցյանը։

  • Կիսվել: